ՀՀ-ի տնտեսական վիճակը ամոթալի վիճակում է գտնվում
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, այսօր Ֆորում ակումբում հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում հայտարարեց, որ եթե իրենց տրվեն համապատասխան հնարավորություններ, գործազրկությունը երիտասարդության շրջանում 60 եւ ավելի տոկոսով կկրճատվի `համարելով, որ «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը բականաին ամոթալի վիճակում է գտնվում: Իսկ այդ ամոթալի վիճակը , ըստ բանախոսի, պայմանավորված է վերջին տարիների հակասական զարգացումներով, որն էլ իր հերթին օբյեկտիվ պատճառներ ունի:
Տնտեսագետի կարծիքով՝ լուրջ աշխատանք տանելու դեպքում Հայաստանը կարող է ունենալ լավագույն դեպքում մինչեւ ութ-ինը տոկոս տնտեսական աճ, թեեւ երկնիշ թիվը՝ հաջորդ տարի Հայաստանի համար շատ իրատեսական է համարում. «Որքանով որ Եվրամիությունը մեզ համար ցանկալի է բարձր չափորոշիչների առումով, չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան, իսկ դա ցանկացած գործարարի համար երանելի իրավիճակ է»:
Սոսե Չանդոյան
