ՀՀ-ի ոսկու ամենամեծ հանքավայրը շահագործող ՍՊԸ-ի հարցը հասել է Վլադիմիր Պուտինի աշխատակազմ
«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցն արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած հարկերը, այնքան չնչին են, որ կարելի է ասել՝ ընկերությունը դուրս է Հայաստանի հարկային դաշտից: Հայաստանի նոր իշխանությունները կարող են ընդհանրապես ազգայնացնել այդ ընկերությունը՝ հաշվարկելով, թե Հայաստան գալու 11 տարիների ընթացքում ինչ եկամուտ է ստացել ընկերությունը և ինչ վնաս է կրել պետությունը, մինչդեռ ռուսական կողմն էլ պնդում է, որ իրենք 504 մլն դոլարի ներդրում են արել, ինչը չի նշանակում, որ սեփականաշնորհել են Հայաստանն ու նրա ընդերքը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: