ՀՀ-ն մայիսի 8-ին կունենա վարչապետ. ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու
Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին. Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
