ՀՀ-Ն ՈՒ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ու Հնդկաստանը մեծ աշխատանք են տանում պաշտպանական ոլորտում համագործակցության համար, Երևանը կարող է օգտվել Դելիի մեծ առաջընթացից՝ իր անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստան» գործակալությունը, այս մասին «Հայաստան-Հնդկաստան, հազարամյա հարաբերությունների նոր խթան» գագաթնաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Երևանն ու Դելին նաև քննարկում են տարածաշրջանային անվտանգության, միջազգային ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության հետ կապված հարցեր։