ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդես է եկել առաջարկությամբ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ կցելով դեսպանի առաջարկը․ «Չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։
Դեսպան Լին Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին»։
