1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ-ում Իրանի դեսպանը նախապատրաստում է Հասան Ռոհանիի այցը Հայաստան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին հավաստիացնում է, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում:«Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Ռեյիսին խոսել է նաև Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ապագայի և հայ-իրանական խոշոր ծրագրերի կարևորության մասին:

– Պարո’ն դեսպան, Վիեննայում պատմական համաձայնություն կնքվեց, որը որոշ վերլուծաբաններ անվանում են դարի պայմանագիր:

-Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն կարող է շրջադարձային լինել և համարվել պատմական իրողություն տվյալ երկրի համար: Այս համաձայնությունը, որը սկզբում կնքվեց Լոզանում, այնուհետև Վիեննայում, կարելի է համարել պատմական: Տարիներ շարունակ Արևմուտքն ամեն ինչ անում էր Իրանին վնասելու համար և Իրանին վնաս պատճառելով` Արևմուտքն էլ է վնասներ կրել: Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը բազմաթիվ առումներով կարևոր է:

Նախ, Իրանը, չենթարկվելով պարտադրանքներին, դիմադրեց և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ի վերջո կարողացավ մյուս կողմի համաձայնությունը ձեռք բերել:

Երկրորդ, վատագույն և ամենաբարդ միջազգային խնդիրները կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Գուցե և սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ նման լուրջ խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների շրջանակում:

Այնպես, որ այս բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում:

Այս համաձայնության արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված յոթ բանաձևերը չեղյալ են հայտարարվում և Իրանը պաշտոնապես ուրանի հարստացման և միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու իրավունք է ստանում, և Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում: Արևմուտքը պնդում է, որ Իրանը որոշակի փոխզիջումների է գնացել միջուկային զենք արտադրելու հարցում, այն դեպքում, երբ Իրանը երբեք միջուկային զենք արտադրելու նպատակ չի հետապնդել: Հուսով եմ, որ նույն կերպ կլուծվեն նաև միջազգային այլ հակամարտությունները:

-Մենք տեսանք, թե Թեհրանում ինչպես էին տոնում Իրանի և Վեցյակի միջև կնքված համաձայնությունը: Մարդիկ դուրս էին եկել փողոց ու տոնախմբություն էին կազմակերպել:

-37 տարի է, ինչ Իրանի հեղափոխությունը տեղի է ունեցել և հեղափոխությունից հետո բազմաթիվ սպառնալիքներ են հնչել Իրանի նկատմամբ: Նաև պատերազմ պարտադրեցին Իրանին: Այս տարիների ընթացքում դաժան պատժամիջոցներ կիրառվեցին Իրանի դեմ: Իրանի ժողովուրդը դիմադրում էր այս բոլոր դժվարություններին, և ամբողջ աշխարհին ապացուցում, որ Իրանը բանակցությունների միջոցով հարցին խաղաղ լուծում տալու կողմնակից է: Ոչ ոք չի կարող սպառնալիքով իրանցիներին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Այդ խանդավառությունն ու տոնակատարությունը արդյունք է այն դիմադրության, որը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների համար քաջաբար գործադրվեց ժողովրդի կողմից:

-Հայաստանում այն տեսակետն է, որ հայ-իրանական մեծ նախագծերը, որ ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում, կյանքի չէին կոչվում հենց Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Համամի՞տ եք այս տեսակետին:

-Այո, ես այն կարծիքին եմ, որ եթե այդ պատժամիջոցները չլինեին այդ նախագծերը կյանքի կկոչվեին:

-Նախագծերից ամենաքննարկվողը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է և նախորդ շաբաթ էլ նախագահ Սարգսյանը Ուֆայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրկին խոսեց երկաթգծի կառուցման կարևորության մասին: Որքանո՞վ է այդ երկաթգծի կառուցումը կարևոր ԻԻՀ-ի համար և մոտ ապագայում ի՞նչնորություն կարող ենք սպասել այդ նախագծից:

-Նախագիծը տարածաշրջանային կարևորություն ունի և այն կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանային տարանցիկ միջանցք, այլ կերպ ասած` Հայաստանը կդառնա նաև կապող օղակ Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Արևելյան Ասիայից և Իրանի հարավային հարևաններից Հայաստանի միջոցով փոխադրումներ կիրականացվեն դեպի հյուսիսային երկրներ: Սա կդառնա հյուսիս-հարավ միջանցք: Հնդկաստանից, Պակիստանից ապրանքները Հայաստանի միջոցով կտարանցվեն, ընդհուպ Եվրոպա: Նախագիծը խոշոր ներդրումների կարիք ունի: Եթե գտնվի ընկերություն, որը ցանկանա իրականացնել նախագիծը` շատ լավ կլինի: Նախագծի՝ Մեղրիից մինչև Սևան հատվածի համար պահանջվում է 3 մլրդ 200 միլիոն դոլար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե գտնվի ներդրող, որը նախագծի հայկական հատվածի համար գումար կհատկացնի, մենք պատրաստ ենք մեր հատվածում՝ այդ 60 կիլոմետրը կառուցել: Ես էլ նախագահ Սերժ Սարգսյանի պես համաձայն եմ, որ այս նախագիծը շատ կարևոր է:

-Պարո՛ն դեսպան, ինչպիսին են այսօր հայ-իրանական տնտեսական հարաբերությունները: Տարիների ընթացքում ապրանքաշրջանառության աճը նկատելի՞ է:

-Չնայած երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են: Նախատեսվում էր, որ մեկ միլիարդ դոլարի պետք է հասներ ապրանքաշրջանառությունը, բայց 300 միլիոն դոլարից չի անցնում: Պատճառներից մեկն էլ օրենքներն են: Մենք պետք է այս խնդիրները հարթենք և դյուրացնենք պայմանները, որ օգնենք երկու երկրների գործարարներին՝ հանգիստ կերպով իրենց բիզնեսն իրականացնեն: Կան երկրներ, որոնց հետ Իրանը ստորագրել է արտոնյալ սակագների մասին համաձայնագիր և վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ համաձայնագրերի ստորագրումից հետո տնտեսական հարաբերություններն ու ապրանքաշրջանառության ծավալները միանգամից աճել են: Առևտրի մեջ մի քանի կետ շատ կարևոր է: Դրանցից մեկը օրենքների պարզեցումը և թափանցիկությունն է: Մաքսային օրենքները պետք է լինեն թափանցիկ: Իրանը 22 տարի է հարաբերվում է Հայաստանի հետ, բայց մինչ այսօր չունենք արտոնյալ սակագների մասին համաձայնագիր: Եթե Հայաստանի և Իրանի միջև նաև կնքվի մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ապա կկարողանանք օգնել նաև զբոսաշրջության աճին:

-2015-ը Հայաստանի համար կարևոր տարի է։ Հայաստանը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-ը տարելիցը: Իրանն այն երկրների ցանկում է, որ դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ:

-Զոհերի հիշատակը միշտ հարգում ենք, իսկ ապրիլի 24-ին Հայաստանում ԻԻՀ դեսպանը մասնակցում է ոգեկոչման միջոցառմանը: Մենք հարգանքով ենք վերաբերվում զոհերի հիշատակին: Մենք միշտ անմեղ մարդկանց կոտորածը դատապարտում ենք:

-Ե՞րբ կարող ենք սպասել Հասան Ռոհանիի այցին Հայաստան:

-Մենք հուսով ենք և հետամուտ ենք լինում, որ այդ այցն այս տարի իրականանա: Իհարկե, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Մոտ ապագայում սպասվում է նախագահի առաջին տեղակալի այցը Հայաստան և նրա այցից հետո հետամուտ կլինենք պարոն Ռոհանիի այցին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan