1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ-ում շատ մեծ Է քաղաքացիական պատերազմի վտանգը


Ճանապարհները բացվելուն պես՝ ՀՀ-ից ամենաքիչը 250-300 հազար մարդ անմիջապես կլքի երկիրը

«Հայաստանի հանրապետությունը այսօր կանգնած է ավելի մեծ վտանգի առաջ, քան երբեւէ: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանը, այսօր էլ ուղիղ եթեր էր մտել՝ փորձելով համոզել հայ ժողորդին, որ որեւիցէ կտոր հող ՀՀ-ից Ադրբեջանին չի անցնում: Ես չեմ էլ ուզում այդ թեման քննարկել, որովհետեւ անցնում է թե ոչ՝ արդեն երկրորդական է: Կա ավելի մեծ վտանգ. պատկերացրեք Սյունիքի մարզի մոտավորապես երեսուն բնակավայրեր Նիկոլի ազգադավ կապիտուլյացիայի արդյունքում՝ դարձել են սահմանամերձ: Որոնցից տասներեք բնակավայրի պաշտպանական դիրքերը՝ Փաշինյանի ստորության արդյունքում, տեղափոխվում են. այդ դիրքերը զբաղեցնում են ադրբեջանցիները, իսկ մեր դիրքերը ոչ բարենպաստ վիճակում են գտնվում»,- Newsmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմազատումներին եւ ՀՀ-ի սահմաններին առկախված վտանգներին, ասաց հայտնի քաղաքական վերլուծաբան, պատմաբան Գագիկ Համբարյանը, հավելելով.

-Հիմա պատկերացրեք, բարենպաստ դիրք զբաղեցնող ադրբեջանցին սկսում է վերահսկել ՀՀ-ի տարածքում տեղի ունեցող ամեն ինչը: Այս պարագայում ՀՀ-ից տարածք գրավելը` ադրբեջանցիներին բացարձակ պետք էլ չէ: Իրենք համապատասխան դիրքի վրա նստած, շատ մեծ շառավիղով տարածքներ են վերահսկում՝ կոնկրետ Սյունիքի մարզում: Այդ կերպ կարողանալով մեծ խնդիրներ ստեղծել ե՛ւ քաղաքացիական հատվածի, ե՛ւ թե զինվորականների համար:
Փաշինյանի այն հայտարարությունը, որ մենք մի թիզ հող չենք զիջել՝ ուղղակիորեն մանիպուլյացիա է: Լավ կլինի, Փաշինյանը պարզաբանի. թե իր կողմից միակողմանի Ալիեւին հանձնած դիրքերի արդյունքում՝ վերջիններս ՀՀ-ում քանի հազար քմ. տարածքի վերահսկողություն են ստանում: Ի դեպ ասեմ, որ Սյունիքի բնակիչները շատ լավ հասկանում են դա: Այնպես որ, Փաշինյանը իր զառանցանքները հատուկ ուղղում է ՀՀ-ի աշխարհագրությունից շատ հեռու անձանց՝ ովքեր չեն էլ պատկերացնում պահի ու խնդրի լրջությունը:
Ավելին, այսօրվա իր ելույթում նա մեսիջներ հղեց, որ մենք էլի ենք տարածքներ զիջելու Ադրբեջանին, որպեսզի անխափան գործի Գորիս-Կապան ճանապարհը, որի երկու հատվածները անցնում են Ադրբեջանի տարածքով:

-Պարոն Համբարյան հնարավոր համարում ե՞ք, որ ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական սահմանին կրկնվի այն նույն սցենարը, որը որ ունեցանք Արցախում: Ի վերջո, ո՞վ է այսօր ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ օր-օրի հայտնվում ենք առավել քաոսային ու անհասկանալի իրավիճակում:

-Հայ-ադրբեջանական սահմանին լայնամաշտաբ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա, որովհետեւ նախ եւ առաջ ՀՀ-ն հատուկ համապատասխան պայմանագիր ունի՝ ՌԴ-ի հետ: Ի դեպ, առիթից օգտվելով հատուկ ընդգծեմ, որ Փաշինյանը այսօր փորձում էր իր կապիտուլյացիոն ակտը բացատրել ոչ միայն նրանով, որ ինքը իբրեւ թե 15-30 հազար կյանքեր է փրկել Արցախում, այլ նաեւ նշեց, որ իբրեւ թե եթե չդադարեցներ պատերազմը՝ ռազմական գործողությունները կտեղափոխվեին Սյունիք, ապա Նախիջեևան: Տարրական սուտ, քանի որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն ունեն համապատասխան համաձայնագիր, որի համաձայն ՌԴ-ն հանդիսանում է ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության երաշխավորը, այլ նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական:

-Իսկ քաղաքացիական բախումների վտանգ ՀՀ-ում տեսնում ե՞ք, պարոն Համբարյան:


-Այո, ես ավելի շատ վախենում եմ քաղաքացիական պատերազմից ՀՀ-ում: Որովհետեւ Փաշինյանը այսօր Եռաբլուրում հասարակությանը տարավ երկու կողմերին պառակտմանը, որի հետեւանքները ոչ մի լավ բան չեն հուշում: Այնպես որ, ես ավելի շատ մտահոգ եմ ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմից, որովհետեւ Փաշինյանը՝ Ադրբեջանի բռնապետի բերանից ելած ամեն մի ցանկություն կատարում է վայրկյանապես, այլ այսօր ՀՀ-ում շատ մեծ է քաղաքացիական պատերազմի վտանգը:

-Ստեղծված իրավիճակում, կանխատեսում ե՞ք արտագաղթի նոր ալիք, հատկապես երբ բացվեն ճանապարհները:

-Ոչ միայն այս իրավիճակով պայմանավորված, այլ ընդհանրապես պատերազմը սկսվելուց ի վեր՝ կար նման անհանգստություն: Այսօր առավել քան վստահ եմ, որ ճանապարհները բացվելուն պես՝ ՀՀ-ից ամենաքիչը 250-300 հազար մարդ անմիջապես կլքի երկիրը: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ուղղակիորեն աղետ էր ՀՀ-ի համար:

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan