ՀՀԿ, ԲՀԿ… Ո՞ր քաղաքական ուժերին կսատարեն եզդիները 2017 թվականին
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ եզդիները ընտրություններին մասնակցության, քաղաքական ուժերին սատարելու հետ կապված վերջնական և միասնական դիրքորոշում առայժմ չունեն։
Ինչպես հայտնի է, եզդիական կազմակերպություններից շատերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների այլ համայնքներ բազմիցս նշել են, որ իրենց աշխատանքը պատկերացնում են իշխանությունների, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության հետ։
Մեզ հետ զրույցում, սակայն, «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ընդգծեց, որ թեպետ իրենց կազմակերպությունը գործում է հասարակական տիրույթում, ինքը և իր համախոհներից ազգությամբ եզդի ևս 60 անձ անդամագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և առաջիկա ընտրություններին կսատարեն հենց այս կուսակցությանը. «Ամեն բան վերջնականապես կհստակեցվի դեկտեմբերի 3-ի ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից հետո։ Ես ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավարն եմ: Թե ԲՀԿ-ն մեր մասով ինչ մոտեցում ցույց կտա՝ պարզ կլինի նիստից հետո»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Մուրազին։
Մանրամասն ՝ 1in.am