ՀՀԿ ցուցակում հերթը Վազգեն Կարախանյանինն է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի Կադաստրի պետ նշանակվելուց հետո ՀՀԿ ցուցակում հերթը ծերակույտի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանինն է: Չնայած խոսում են, որ նրա փոխարեն Կարեն Բեքարյանն է ԱԺ գնալու, իսկ Կարախանյանն էլ մեկ շաբաթ առաջ կարծես համակերպվել էր այդ մտքի հետ և մեր լրագրողին ասել, թե ուզում է մնալ Գալուստ Գրիգորիչի կողքին, որպես խորհրդական, սակայն այժմ կարծես մտափոխվել է՝ որոշել է պայքարել պատգամավորի մանդատի համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
