ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա այսօր. Հրապարակ
Սովորաբար հինգշաբթի օրը տեղի ունեցող ՀՀԿ ԳՄ նիստ երեկ չի կայացել, քանի որ Սերժ Սարգսյանը մեկնել է Բելգիա՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Փաստորեն, ՀՀԿ ղեկավարը շարունակում է առաջ մղել «եւ-եւ»-ի մոտեցումը: Իսկ ԳՄ նիստը կկայանա այսօր՝ ժամը 8-ին: ՀՀԿ-ում նիստի օրակարգը չգիտեին, ասում էին, որ միայն «բարձրյալը» գիտի: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանին նրանք, փաստորեն, Աստծո կարգավիճակ են շնորհել:
