ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել և ընտրություններից հետո նրանց նորից նշանակել իրենց պաշտոններում: Իսկ, այ, մարզպետների հարցում խնդիրներ ունի: Ստացվում է, բոլոր դաշնակցականները նախարար կարող են աշխատել, իսկ մարզպետ՝ ոչ: Շիրակի մարզպետ նշանակված Հովսեփ Սիմոնյանը պաշտոնավարեց մոտ մեկ տարի: Նրան հանեցին, փոխարինելով Արթուր Խաչատրյանով: Հիմա էլ երկրորդ մարզպետին են փոխում: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նրա փոխարեն եկող շաբաթ մարզպետ կնշանակվի ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Երևանի ՀՅԴ քաղկոմի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետ Սիմոնյանը մեկ տարի աշխատեց, տեսնես էս մի Սիմոնյանը ինչքան կաշխատի, կատակում են ՀՅԴ–ականները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
