ՀՀԿ խմբակցությանը ղեկավարը պահանջում է, որ օրենքը գործի ՀՀԿ-ականների դեպքում
«Անմեղսունակներին չեմ պատասխանում»,- ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում դատավորի դեր ստանձնել, իրավապահները պետք է խնդրով զբաղվեն:
«Դեպքի հետ ծանոթ չեմ, մանրամասները չգիտեմ, կարևոր չէ, թե ում տղան է, կարևոր է, որ օրենքը բոլորի համար լինի հավասար»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորները մշտապես անպատիժ են մնում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք է դրա համար հետևողական լինենք, որ բոլորի համար գործի օրենքը, առավել ևս ՀՀԿ-ականների»: