ՀՀԿ-ական պատգամավորը նույնպես տեղյակ չէ նոր հանձնաժողով ստեղծելու օրինագծից
«Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նոր օրենքի նախագիծ է մշակվել նույնիսկ հանրային քննարկման ներկայացվել e-draft.am Կայքում: Սակայն պարզվում է, որ շահագրգիռ անձիք դրա գոյության մասին տեղեկացված չեն: Նախագծի մասին տեղյակ չէր նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
Մեզ հետ զրույցում նա խուսափեց կարծիք հայտնել մի հանձնաժողովի մասին, որի վերաբերյալ օրինագծին ծանոթ չէ:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք բավարար կարելի է համարել շուրջ 4 տարի գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.
«Օրենքով իր սահմանաված լիազորությունների սահմաններում արդյունավետ է: Ես կարծում եմ որ այդ ինստիտուտը պետք է ամբողջությամբ վերանայվի սահմանադրության կոնտեքստում՝ և ոչ թե լիազորությունների ընդլայնում, այլ գործիքակազմ տրվի, որ այդ լիազորությունները կարողանա կյանքի կոչել»: