«ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը Սորոսի հիմնադրամից ստացել է 2175 և 240366 դոլար». Վահրամ Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի Սորոսից խոսք գնաց, մի երկու բան էլ ես ասեմ:
Տեսնես ՀՀԿ-ում և մերձ շրջանակներում տեղյա՞կ են, որ իրենց կուսակից, նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որպես տնօրեն, իսկ հետո նաև՝ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր ու ղեկավար, այդ հիմնադրամից ստացել է համապատասխանաբար՝ 2175 և 240366 դոլար փող:
Հա, ես, իհարկե, չեմ հավատում, բայց չար լեզուններն ասում են, որ հիմնադրամից, 50000 դոլարի չափ փող է ստացել նաև Արմավիրի թեմի առաջնորդը: Ներսս լրիվ խառնվել է իրար:
Մոտս արժեքային հակասություններ են առաջացել: Շատ ծանր օրեր ու խառը ժամանակներ ենք ապրում»:
Կարդացեք նաև՝ Իմ կերպարից երևում է, թե ես ինչ եմ կրում իմ մեջ. Ռուզաննա Մուրադյան