ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը ևս սնանկացել է
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն: Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին:
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընի»-ն սնանկ է ճանաչվել այս տարվա փետրվարի 27-ին: «Գրեյթ վելին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
