ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի համագործակցությունը միտված է ապագային
ԱԺ-ի ընտրություններից հետո մամուլը գրում է, որ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 2018թ-ին նույն պաշտոնում մնալը հստակ չէ։
«Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ-ի անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվել է՝ տեղեկությունները հավաստի՞ են։
«Քաղաքական գործընթացներից հասկանում եմ՝ ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի համագործակցությունը միտված է ապագային»,- ասել է Նիկոյանը։
«ՀՀԿ-ի հաղթանակից հետո, կարծում եմ կառավարությունը նոր ծրագիր պետք է ներկայացնի, որի հիմքը նախորդ ծրագիրը պետք է լինի»,-հավելել է պատգամավորը։
