ՀՀԿ-ի գլխավոր խնդիրը լինելու է...Video
«Ես ինքս էլ դեմ եմ քվեարկել, և առհասարակ մեր հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չենք փոխել, բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,-այսօր Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ քաղաքական ուժը, որ իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, վերմակն իր վրա գցելով չպիտի առաջնորդվի: «Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»,-հավելեց նա:
