ՀՀԿ-ի մանր ու միջին ֆեոդալներն ուղղակի են հասկացել Սերժ Սարգսյանի հրահանգը.
«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ-ի մանր ու միջին ֆեոդալները, հավանաբար, ուղղակի են հասկացել Սերժ Սարգսյանի հրահանգը՝ քաղաքական դաշտն ապաքաղաքական, ֆեոդալական տարրերից մաքրելու վերաբերյալ, եւ որոշել են ինքնամաքրվել դաշտից: Խորհրդարանի հերթական քառօրյայի նիստերն ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, նիստի մեկնարկից րոպեներ անց խոշորների հաստատած ավանդույթներով դահլիճը լքում էին նաեւ մանր ու միջին ֆեոդալները: Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ դահլիճում ընդամենը 10-13 պատգամավոր կար, որի կեսն էր ՀՀԿ-ական, իսկ ներկաներից մի քանիսն էլ՝ Լեռնիկ Ալեքսանյան, Հայկ Բաբուխանյան, ննջել էին իրենց աթոռներին:
