ՀՀԿ-ն՝ «քցված»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի համար աշխատող «ակտիվիստները», ովքեր ներգրավված են եղել նաև ընտրական հանձնաժողովներում, ներքին ցուցակներ են ունեցել, որտեղ ներառված են եղել այն անձինք, որոնց ընտրության օրը՝ ապրիլի 2-ին, գումար և հատուկ գրիչներ են բաժանված եղել:
Հաշվարկի ժամանակ գրիչի գույներով նրանք իմացել են՝ քանի հոգի է իրենց «քցել»: Այդ ցուցակների ամփոփումից հետո լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ պարզվել է, որ ՀՀԿ-ից փող վերցնող ու նրանց «քցող»-ները քիչ չեն եղել»:
