1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀԿ-ն դեմ է եռյակի՝ ԸՕ-ն փոխելու վերաբերյալ որոշման նախագծին.

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանի և իշխանության ազնվությունն ստուգելու վերաբերյալ ոչ իշխանական եռյակի առաջարկած «ստուգողական թեստը»՝ ԸՕ-ն փոխելու մասին, շարունակում է մնալ անարձագանք, իշխանությունը, հավանաբար, ժամանակ է փորձում շահել, այդուհանդերձ, եռյակը հաջորդ քայլն է կատարում: Երեկ Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ մտադիր են արտահերթ նիստ հրավիրել նույն թեմայով, որ 12 կետանոց պահանջագրի 10-րդ կետն է: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին: Եռյակի մեկ օր անց նիստից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե եռյակը քննարկումներ կսկսի իշխանությունների հետ, եթե նրանք անմիջապես կատարեն 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը և բարեփոխեն Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ամրագրելով ընտրացուցակների հրապարակումը: Եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք քննարկելու բան չունեն, եթե կատարված չէ իրենց առաջ քաշած նախապայմանը: Կա՞ իշխանության օրակարգում ԸՕ-ն փոխելու և հատկապես եռյակի առաջարկած փոփոխություններն անելու մտադրություն, երեկ զրուցեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

- Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ մտադիր են վերափոխել ԸՕ-ն, ի վերջո, եթե այդպես է, ի՞նչն է խանգարում դա անել հիմա՝ բավարարելով նաև եռյակի առաջ քաշած նախապայմանը և ապացուցելով իշխանության ազնվությունը:

- Վստահության և հավատի մասին եռյակը չէ, որ պետք է խոսի, որովհետև եթե սկսենք 12 կետերից և վերջացնենք այսօրվա պահանջներով, ապա կտեսնենք, որ այս կարճ ժամանակամիջոցում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել իրենց պահանջների և փոփոխությունների մեջ: Սա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է ԸՕ-ի փոփոխությանը, այո, մենք բազմիցս ասել ենք և այսօր էլ պնդում ենք: Ես, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, տեղյակ եմ այդ գործընթացին, որի էությունը կայանում է հետևյալում: Սովորաբար ԸՕ-ն վերանայում կամ բարեփոխում են ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, այս պահանջը նաև դնում են միջազգային կառույցները, հետևաբար, արհեստական աղմուկ կամ խնդիրներ բարձրացնելու անհրաժեշտություն այստեղ չկա: Ասեմ ավելին. եթե մենք ուզում ենք այդ ամենը խորքային փոխել՝ թե ընտրական համակարգ, թե պատկերացումներ, թե համակարգային փոփոխություններ, ապա դա կարող է լինել բացառապես սահմանադրական բարեփոխումների ճանապարհով:

- Իրենք դեմ են այդ փոփոխություններին, և դրա համար էլ ստեղծվել է այս վիճակը: Բացի դրանից, ձեր խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնել է, որ արդարադատության նախարարությունում այս հարցերով աշխատանքային խումբ է ձևավորվել, և մարտ-ապրիլ ամիսներին, հավանաբար, ԸՕ-ն փոփոխելու աշխատանքներ կծավալվեն: Անհասկանալի է՝ եթե իշխանության օրակարգում արդեն իսկ կա նման մտադրություն, ի՞նչն է խանգարում օր առաջ հարցը լուծել և չձգել մինչև հաջորդ ընտրություններ:

- Եկեք փաստերով խոսենք, տեսեք, իրենք հարցը և 12 կետերում են ընդգրկել, և այս մասին անհետաձգելի կարգով և արտահերթ ռեժիմով որոշման նախագիծ մտցրել ԱԺ (նախագիծը, հավանաբար, կլսվի դեկտեմբերի սկզբին հրավիրելիք արտահերթ նիստի ընթացքում), իսկ այսօր այդ պահանջը դնում են քաղաքական առումով և ասում՝ եկեք փոխեք ընտրական համակարգը, որ վստահություն առաջանա: Այսինքն՝ տարբեր մեթոդներով և ժամանակներում այդ խնդիրը կարծես թե դարձնում են քննարկման առարկա: Իսկ մենք ասում ենք՝ գիտեք ինչ, եթե այս ամենը ձեզ համար ընդամենը քաղաքական շահարկումների առիթ է, մեզ համար պատասխանատվություն է: Որովհետև ընտրական համակարգի կայունությունը, թափանցիկությունը, ավելի ընկալելի լինելը պետության պարտականությունների և պարտավորությունների մեջ է մտնում: Իհարկե, կարելի է այդ փոփոխություններն ԸՕ-ում հպանցիկ անել ու անցնել առաջ՝ առանց մտածելու հետևանքների մասին, բայց եթե մի փոքր խորը վերլուծություն անենք և մտածենք, էսօրվա քաղաքական համակարգի պայմաններում նայենք հարցը, վերցնենք ու ընտրական համակարգը փոխենք 100 տոկոս համամասնական, կտեսնենք, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան: Եվ վերջապես, իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոս համամասնականը դա ամենալավ ընտրակարգն է, որևիցե մեկը չի կարող պնդել, որ դա ավելի լավն է, քան այսօրվա համակարգը, կամ 100 տոկոս մեծամասնական, կամ էլ խառը ընտրակարգը: Մենք մշտապես ենք ասել, որ ինքներս կողմնակից ենք աստիճանաբար գնալու այդ ուղղությամբ, և դրա մասին են վկայում փաստերը, որ հենց մեր նախաձեռնությամբ մեծամասնականով ընտրված պատգամավորների տեղը կրճատվեց, և փոխարենը ավելացվեցին համամասնական մանդատները:

- Եթե պարզ ասեք՝ իշխանության համար ընդունելի չե՞ն եռյակի առաջարկները՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ:

- Քանի որ որպես պատգամավոր ես իմ վրա որոշակի պատասխանատվություն եմ կրում, այսօր միանշանակ չենք կարող ասել, որ կողմ ենք կամ դեմ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու փաստին: Դա ասելու համար պետք է լուրջ քննարկում և վերլուծություն անել, միայն մեծամասնական տեղերը վերացնելը չէ խնդիրը, դա բավականին լուրջ գործընթաց է:

- Եռյակն ասում է, որ դա ամենաարագ լուծվող հարցն է, նույնիսկ ժամերի ընթացքում կարելի է լուծում տալ, քանի որ այս տարիներին շատ է քննարկվել, միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց տեսակետն են հայտնել:

- Մենք էլ ասում ենք, որպեսզի դա ավելի արժանահավատ լինի և ունենա երաշխիքներ, որ ինքն ավելի ճիշտ մեխանիզմների տակ կիրառվի, եկեք նստենք քննարկենք, սահմանադրական բարեփոխումների խնդիրը քննարկենք և կտեսնենք, որ այստեղ էլ կան բազում ընտրական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն հենց սահմանադրությամբ:

 

Մանրամասները՝ թեթրի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan