ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած եւ այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են ,Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու եւ փորձելու է ներքին կարգով սատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել:
Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, եւ մեծ հաշվով կարեւոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռելը` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :