ՀՀԿ-ն հանել է խոշորացույցը
ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են՝ այսօր ԱԺ է գալու նոր կառավարության ծրագիրը, որը ոչ թե հեղափոխական, այլ անցումային ծրագիր է: ՀՀԿ-ում վստահ են, որ դա լինելու է ՀՀԿ-ի ծրագրի քոփի-փեստը՝ արտագրությունը: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել այն, համեմատություններ անել ու քննարկելիս քարը քարին չթողնել: Քննարկումը տեղի կունենա հունիսի 7-ին:
Ի դեպ, ծրագիրը կազմվել է ավանդական եղանակով՝ յուրաքանչյուր նախարարություն ներկայացրել է իր ոլորտի բաժինը, իսկ համադրելու-խմբագրելու գործն արել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ըստ լուրերի, անգամ 100-ամյակին չմասնակցեց՝ ծրագրի վրա աշխատելու պատճառով: