ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում:
ՀՀԿ-ն հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր
նրանց: «Քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին»,-
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային կենտրոնը
համակարգող Գոհար Պետրոսյանը:
ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս
հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական
ստորաբաժանում: Ի դեպ, այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող
առողջարանական համալիրը, որտեղ անցկացվում էին «Բազե» համահայկական
երիտասարդական հավաքները: Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը
հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.