ՀՀԿ-ն հիմնում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց
Այսօր կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել է երեք հարց:
Ըստ Շարմազանովի, «Կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց՝ ինչպես ընդունված է եվրոպական երկրներում»: Դպրոցը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը:
ՀՀԿ նաև որոշել է ավելացնել իր հանձնաժողովների թիվը, ստեղծել է եւս մեկը՝ արտաքին կապերի հանձնաժողովը։
Իսկ երրորդ որոշումը վերաբերում է կուսակցության ծրագրում որոշակի փոփոխությունների առաջարկների մասին է. նշել է Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է հրավիրելու, որի ընթացքում էլ որոշակի փոփոխությունների է ենթարկվելու կուսակցության ծրագիրը: