ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի ծրագրին, «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնեն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։
Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ «Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները եւ դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։
Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում եւ ԲՀԿ-ն, ձեռքերը ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»։ Նկատի ունեք Կարեն Կարապետյաններին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՞ն։
Վերջինս կարող է կուսակցություն ստեղծել, բայց այլ անձի ղեկավարությամբ։ ՀՀԿ-ից «առնետավազք» կլինի՞։ «Չի լինի, նախ, «առնետները» տեղ չունեն փախնելու՝ այլ խմբակցություն մտնել չեն կարող, օդի մեջ մնալ՝ նույնպես, իսկ քաղաքական իրադրությունը փոխվում է արագությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում