ՀՀԿ-ն տարածքային կառույցների ղեկավարներին փոխում է պաշտոնանկություններին զուգահեռ
Հրապարակ-ը գրում է. Անցյալում Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան էր՝ նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը։ Թոխմախի Մհերի՝ ՀՀԿ-ից նեղանալ-հեռանալու ֆոնին Հարությունյանին ազատեցին ոչ միայն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով Դավիթ Գրիգորյանին, այլեւ ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավարի պաշտոնից։ Այժմ նորանշանակ թաղապետն է ՀՀԿ ղեկավարը։ ՀՀԿ այլ կառույցների ղեկավարներ չեն փոխվել, որովհետեւ պաշտոնանկություններ չեն եղել։ Միայն Գեղարքունիքի մարզպետն է նոր նշանակվել, սակայն այդ մարզում կառույցի ղեկավարը շարունակում է մնալ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որն այժմ պատգամավոր է։
Մանրամասները` Հրապարակ թերթի այսօրվա համարում:
