«ՀՀԿ-ն խորը սգի մեջ է». Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն արդեն չկա, ՀՀԿ-ի պաստառներն անգամ հուշում են, որ էդ կուսակցությունը խորը սգի մեջ է, անգամ խուսափել են ՀՀԿ խորհրդանշանը (գերբը) դնել իրենց պաստառներին։ Հիմա, ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել նրանց մասին, վերակենդանացնել ուրվականներին, չէ՞ որ խոսքի ուժն ամենազորեղն է, խոսքն է արթնացնում, զորեղացնում, տալիս ուժ ու էներգիա՝ գործելու։ Նաև՝ տարածք եք բացում խոսելու, հակադարձելու։ Մի արեք դա, եթե, իհարկե, ձեզ ձեռնտու չէ ԱԺ-ում բոքսի տանձի դերում ունենալ մի ֆրակցիա, որին ամեն օր մատնացույց անելով` ևս 5 տարի ասել, թե ով է մեղավոր երկրում ստեղծված իրավիճակի համար։ Ես, իհարկե, հասկանում եմ, ամեն քաղաքական գործիչ ունի իր աստեղային ժամն ու լեյտմոտիվը, բայց եթե չկարողանաք դուրս գալ միայն անցյալով ապրելու կաղապարից, ապա չեք կարողանա ունենալ ապագա»։
