ՀՀԿ-ում դեռ չեն ընտրել փոխնախագահներին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀԿ-ն այս տարվա իր Գործադիր մարմնի առաջին նիստը կհրավիրի հաջորդ շաբաթ, երբ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադարձած կլինի, սակայն խորհրդի նիստ չի հրավիրի: Այդ մասին մեր զրույցում ասաց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն խորհրդի նիստ պետք է հրավիրեր դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 26-ի համագումարից հետո, որպեսզի որոշեր, թե ովքեր պետք է լինեն կուսակցության փոխնախագահները: Ըստ երեւույթին կուսակցության վերնախավում այդ հարցը դեռ չի հստակեցվել, այդ պատճառով էլ նիստը հետաձգվում է:
