ՀՀԿ–ի և ԲՀԿ-ի երիտթևի միջև կռիվ է «ընկել»
«ՀՀԿ–ի և ԲՀԿ-ի երիտթևի միջև կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկութուններով՝ վերջին շրջանում երկու կուսակցությունների երիտասարդները փորձում են միմյանց վախեցնել, մեկմեկու ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ խնդիրները «տղավարի» լուծելու համար: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականներին ժամադրել են Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն՝ ՀՀԿ գրասենյակի հարևանութամբ, սակայն ՀՀԿ-ականները չեն գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար ավելի բարձր կուսակցականներն արգելել են միջադեպին ընթացք տալ:
ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում ՀՀԿ երիտթևը իրենց հասցեին անընդհատ ցեխ է շպրտում «Մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց և նայեն ժողովրդի աչքերին»»,–գրում է Ժողովուրդ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
