ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում՝ ՀՀ ՃՈ պետի
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՀՀ ՃՈ պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի պետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
