ՀՀ ոստիկանապետը պարզաբանել է
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության կողմից իրականացվող ռեյդերին։
Ճշտմանը, թե պարտադի՞ր է օլիգարխների թիկնապահներին փռել ասֆալտին, թե՞ այլ տարբերակով կարելի էր գործողություններ իրականացնել, ՀՀ ոստիկանապետը արձահգանքեց."եթե մարդիկ զինված են, ինչպե՞ս վարվել" ։
“Մենք ունենք փաստ, որ մեքենայի սրահում զինված քաղաքացիներ կան,ինչպե՞ս վարվել”։
Օսիպյանն իր խոսքում նշեց նաեւ, որ օլիգարխներին ուղեկցող շարասյուներն են կանգնեցնում, քանի որ չի կարելի շարասյունով երթևեկել։
