ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»։