Հիմա դուք գողական եք թե՞ դեպուտատ
Այսօր ԱԺ-ում քննարվեց և քվեարկության դրվեց համայնքների խոշորացման մասին նախագիծը: Քվեարկությունից առաջ ընդարում տեղի ունեցավ Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի միջև: Լեզվակռվի ընթացքում երկու պատգամավորների կիրառեցին «Հանգիստ նստի տե՛ղդ, վունդերկինդ», «Օզվերին կերածներին հանգստացրեք», «Արի՛ հանգստացրու» ու նմանատիպ այլ ՝ օրենսդիր մարմինը ներկայացնողին ոչ վայել արտահայտություններ:
Հիմա այստեղ հարց է առաջանում. դուք գողական եք թե՞ դեպուտատ: Այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ Բաղրամյան 19-ը շփոթել են թոխմախի. ՏԷՑ-ի կռուգի, նաբերեժնիի ու նմանատիպ այլ վայրերի հետ:
Մեկը նախկին վարչապետ է, մյուսը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բայց իրենց պահում են անչափահաս, ինքնահաստատման կարիք ունեցող, գերարժևորման կոմպլեքսով տառապող տպերի պես:
Ձեզ հետևում,լսում և դիտում է մի ամբողջ ժողովուրդ:
Հասկանալի է, որ գլոբալ առումով ԱԺ-ի մակարդակը պլինտուսից էլ ցածր է, բայց դրա մասին նորից հիշացնելու կարիք չկա: Գնացեք զբաղվեք պետության խնդիրներով, փորձեք այդտեղ ինքնահաստատվել, թե չէ դուրսը ինչ ուզում եք կարող եք իրար անել, մենակ ժողովրդի աչքից հեռու: