«Հիմա հանձնաժողովից գոհ են, թե դժգոհ, դա էլ արդեն իրենց գործն է».Էդվարդ Միլիտոնյան
Հայտնի է,որ գրականության գծով պետական հանձնաժողովն իր նիստում որոշում է կայացրել այս տարվա պետական մրցանակը շնորհել ՀԳՄ-ի նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, նրա՝ «Է» կոչվող գրքի համար: Որոշումը միաձայն չի կայացվել,հանձնաժողովի մի քանի մասնակիցներ դեմ են եղել,սակայն ձայների մեծամասնությամբ հաղթել է Միլիտոնյանը: Որոշումը վրդովմունք ու բողոքի ալիք է բարձրացրել նաեւ գրողների շրջանում, եւ նունիսկ բանը հասել է նրան, որ Պետական մրցանակի հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, և Արքմենիկ Նիկողասյանը ԳՄ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել: Տեղի ունեցածի շուրջ fnews.am-ը փորձեց ստանալ ԳՄ-ի նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մեկնաբանությունը, ով ի սկզբանե նշեց,որ. -Գրողների միությունը կապ չունի հանձնաժողովի հետ,հարցեր կան,ընկերները թող գնան,հանձնաժողովում իրենց հարցերը տան:Ես հիմա հանձնաժողովի մասին կարծիք հայտնելու ոչ իրավունք ունեմ,ոչ էլ իմացություն: Նրանք դիմում ներկայացրել են այդ օրը և գնացել.մենք նրանց հետ կկապվենք,կզրուցենք:
-Պրն Միլիտոնյան, բոլոր դեպքերում, ինչպի՞սի լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:
-Հանձնաժողովից իրենք դժգոհ են թե գոհ,դա իրենց գործն է,ես հանձնաժողովի մեջ չեմ,նրանցից են դժգոհ,թող գնան նրանց էլ ասեն իրենց կարծիքների ու դժգոհությունների մասին: Հիմա թե գոհ են, թե դժգոհ, դա էլ արդեն իրենց գործն է:
Կարինա Սահակյան