Հիմա իմ հարազատ եղբայրը դիրքերում ա… Արուս Տիգրանյանի հուզիչ գրառումը
Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանն այս շրջանում բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում, որտեղ պարբերաբար անդրադառնում է Արցախում տիրող իրավիճակին: Նա Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նոր գրառում է կատարել:
«Էս մասին քիչ եմ խոսում, բայց հիմա իմ հարազատ եղբայրը դիրքերում ա, ու ասել, որ սարսափելի տագնապի մեջ եմ իրա համար, նշանակում ա ոչինչ չասել:
Կլինի ընդունենք, որ բոլորս տագնապի մեջ ենք ամեն մեկս իր հարազատի համար, իր հայրենակցի համար, ամեն մեկս մեր տագնապի աստիճանից ելնելով մի բան ա անում: Մեկը գոռում ա, մյուսը՝ գրում, մեկը փորձում ա ռացիոնալ լուծում գտնի, մեկի հոգեկանն էլ ժխտման մեջ ա ու կտրվել ա իրականությունից: Դա չի նշանակում, որ չենք ցավում, չենք սարսափում, չենք ուզում փոխել էս իրականությունը:
Կլինի՞ չատենք իրար: Կլինի՞ կարեկցենք ու հոգ տանենք: Կլինի՞ օգնենք իրար»,- գրել է Արուս Տիգրանյանը: