Հիմա մենք տարբեր մոլորակներ ենք, մեր տխրությունը նույնը չէ…
Մենք բաժանվեցինք
մարտին,
ապրիլին,
մայիսին…
Չէ՞ որ առանց հրաժեշտի
բաժանումը հաղթանակ է…
Հիմա դրսում մառախուղ է,
չորացած տերևները
հավանաբար վազում են
ոտնահետքերիդ վրայով,
թռչունների նման…
Ես հիմա քեզ հազվադեպ եմ հիշում,
ես հիմա հազվադեպ եմ գրում քո մասին…
Հիշողության կանգ է….
Մենք բաժանվեցինք առանց
հրաժեշտի…
Ասում են, որ ես հիմա շատ եմ փոխվել,
դու էլ առաջվանը չես…
Հիմա մենք տարբեր
մոլորակներ ենք,
մեր տխրությունը
նույնը չէ…
Մենք հաղթեցինք ցավին։
Բանաստեղծ
Հայկ Գեւորգյան