Հայաստանում ստեղծված գործարար, մեղմ ասած, անբարենպաստ միջավայրից դժգոհում են ոչ միայն սովորական մահկանացուները, այլ նաեւ՝ ՙտանիք՚ ունեցողները:
Ահավասիկ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերուհին, «Վաճառականների միություն» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանն ասում է. ՙՀայաստանում բիզնես՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ ԿԿԲ-ն մի կողմից եկավ խանութ սարքեց, հարկայինի աշխատակցի զոքանչն էլ մյուս կողմից եկավ խանութ սարքեց, ես էլ որոշեցի ու դուրս եկա այդտեղից։ Առևտուրն այն ժամանակ էր, երբ մոնոպոլիա հասկացողություն գոյություն չուներ, որ մարդավարի, շնորհքով ամեն ինչն արվում էր, իսկ հիմա փախցնոցի է, հիմա միս ուտոցի է, հիմա իրարից թիքա փախցնելով է, իրար վրա աչք դնելով։ Ես էլ առանձին եկա Աշտարակի շրջանի Ձորափ գյուղ ու այժմ այլ գործունեությամբ եմ զբաղված՚։
Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Սուրեն Սուրենյանցի ֆեսբուքյան էջից: