«Հիմնադիր խորհրդարան»-ը իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում
Իրատես դե ֆակտո թերթը ասում են խորագրի ներքո գրել է.
...թե «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը, որքան էլ ծայրահեղ են ու անընդունելի անգամ ընդդիմադիր ուժերի համար, այդուհանդերձ, իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում: Եթե ապրիլի 24-ին ընդառաջ չծրագրեին իրենց գործողությունները, «Հիմնադիր խորհրդարանն» այդպես էլ անհայտ կմնար հանրության համար, ինչպես այս ողջ ընթացքում: Ժիրայր Սէֆիլյանի շուրջ համախմբված այս քաղաքական ուժը, ասում են, նորից անհայտության գիրկը կանցնի ապրիլի 24-ից հետո, քանի որ ոչ հստակ ծրագիր ունի, ոչ էլ իրատեսական գործողությունների պլան: Ասում են նաև, որ մինչ օրս ստեղծված ընդդիմադիր ուժերից իշխանություններին ամենաքիչն է անհանգստացնում «Հիմնադիր խորհրդարանը»:
