Հիմնադրվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Մասիսի շրջանային խորհուրդը
Այսօր տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Մասիսի շրջանային խորհրդի հիմնադրումը։ Շրջանային կառույցի հիմնադրմանը մասնակցել են «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը եւ շարժման խորհրդի անդամ Վարդան Աստվածատրյանը։
Քննարկման ժամանակ կարեւորվեց հայ-ռուսական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը եւ դատապարտվեց Միացյալ արեւմուտքի եւ Թուրքիայի կողմից պատվիրված ելույթները, որոնք փորձում են խոչընդոտել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։
Քննարկվեցին շարժման մոտակա ծրագրերը եւ ընդունվեց աշխատանքային գործողությունների ծրագիր։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» լրատվական ծառայություն