«Հին գյուղապետարանը քանդեց՝ սարքեց հյուրանոց.գյուղապետի թուրը աջ ու ձախ կտրում է».VIDEO
ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում կրքերն օր օրի ավելի շիկանում են: Տեւական ժամանակ է, ինչ Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ պահանջում են գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ի նշան բողոքի` ուրցաձորցիները փակել էին անգամ Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Սակայն Անդրեասյանը վճռական է տրամադրված, եւ ի լուր աշխարհի հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Սակայն, ուրցաձորցիներից շատերը նույնպես մարտական են տրամադրված, եւ իրենց պայքարը պատրաստ են շարունակելու մինչեւ վերջ, քանի դեռ վերջնական արդյունքի չեն հասել:
Թեեւ ուրցաձորցի Գ. Հովասափյանին զարմացնում է, որ մինչ օրս Անդրեասյանի "թուրը աջ ու ձախ է կտրում", եւ նա ըստ էության շարունակում է առաջնորդվել իմ դեմ խաղ չկա հայտնի սկզբունքով:
Այլ մանրամասներ՝Fnews.am-ի Տեսանյութերում:
