Հին նմուշի անձնագրի տրամադրման կարգում կատարվել են նոր փոփոխություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ-4
ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017թ. հունվարի 28-ին ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների համաձայն՝
1) 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին հին նմուշի անձնագիրը տրամադրվելու է մինչև նրանց զորակոչային տարիքը, այսինք մինչև 18 տարին լրանալը:
2) 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին հին նմուշի անձնագիրը տրամադրվելու է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։
__________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ինչպես մյուս, այնպես նաև այս փոփոխության նպատակը հին նմուշի անձնագրի տրամադրման գործընթացի համապատասխանեցումն է բիոմենտրիկ անձնագրի տրամադրման գործընթացին՝ համահավասար մոտեցում ապահովելու համար: