«Հիշեցնում են ռազմական դիկտատորների ժամանակները». Հայկական Վերածնունդ
2014 -ի հոկտեմբերի 19-ին Ժամը 19:45-ին, Ալեք Մանուկյան եւ Սայաթ -Նովա խաչմերուկի մոտ, Երեւանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները վտանգել են Ալեք Ենիգոմշյանի կյանքը, ով «Սարդարապատ» քաղաքացիական ընդդիմադիր շարժման հիմնադիրներից մեկն է :
Ոստիկանության քրեական հետախուզության այս խմբի աշխատակիցները, Ալեք Ենիգոմշյանի կողմից բացել են ավտոմեքենայի դուռը, նրան կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից եւ թողել փողոցի բանուկ մասում:
Եւ այս օրինակելի ՄԱՐԴՈՒՆ, ով իր հայրենասիրական պայքարը սկսել է դեռ 1970 ից, թողնում են անպաշտպան` ուղիղ հոսքաշատ փողոցում, նույնիսկ անտեսելով նրա կուրությունը:
Նրան օգնության են հասել եւ բանուկ մասից հանել այս միջադեպի ականատես դարձած սովորական անցորդներ:
Ոչ մի կասկած չկա, որ տեղի ունեցածը ոճրագործության փորձ է Ալեք Ենիգոմշյանի դեմ :
Կատարվածը՝ ոչ թե մարդուն անօգնական վիճակում թողնելն է, այլ հենց նրա կյանքը վտանգելու փաստ:
Այս ամենը, ոստիկանության կողմից, բացահայտ քաղաքական վախի ներշնչանք է նրան եւ նրա աջակիցներին:
Մենք կոչ ենք անում բոլոր արդարություն սիրող քաղաքացիներին.
լինել աչալուրջ , բոլոր նմանատիպ դեպքերի կրկնության ժամանակ վերահսկել խոստացված քննությունը ՀՀ ոստիկանապետի`Վլադիմիր Գասպարյանի կողմից, որը պետք է հանգեցնի այս անընդունելի դեպքի մասնակիցների եւ հովանավորների ձերբակալությանն ու դատավարությանը:
Այս անընդունելի արարքը հիշեցնում է մեզ, ոստիկանական եւ ռազմական դիկտատորների ժամանակները, որոնք ճնշում էին հունական եւ Հարավային Ամերիկայի բնակչությանը :
Այլ ժամանակներ են եւ տեղանքն է տարբեր, սակայն, միտքն ու նպատակը նույնն են` խեղդել ժողովրդի եւ նրա պաշտպանների ձայնը…
«Հայկական Վերածնունդ» շարժում
Փարիզի մասնաճյուղ
