Հիշեք մեր պապերին` հաց չունեին, բայց տասը երեխա էին ունենում. Հակոբ Հակոբյան
«Հիշեք մեր պապերին` հաց չունեին, բայց տասը երեխա էին ունենում: Հիմա հարուստները քանիսն են ունենում: Ժողովրդագրական պրոբլեմը բերել մտցնել սոցիլական ոլորտ, կապել, պետք չէ. դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Սա մարդու փիլիսոփայության խնդիր է, քան թե սոցիալական խնդիր», - ԱԺ-ում «Նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հակոբ Հակոբյանը` ավելացնելով, որ ծնելիությունը սոցիալական վիճակի հետ կապ չունի:
Ըստ պատգամավորի՝ 2002թ.-ից ծնելիության աճն անընդհատ բարձրացել է. «Փառք Աստծո, այս տարի 44 տոկոսի աճի ակնկալիք ունենք, հաջորդ տարի՝ ավելի շատ»:
