ՀՆԱ-ն, արտաքին պարտքն անմիջականորեն կապ չունեն դեֆոլտի հետ.Վարդան Այվազյան
ՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի վերաբերյալ հայտարարությունը համարում է քաղաքական հայտարարություն:
«Պետք է հարցնել առաջին նախագահին, թե ի՞նչ հիմնավորումներից ելնելով է ասում, որ Հայաստանին դեֆոլտ է սպասվում, որովհետև ՀՆԱ-ն, արտաքին պարտքն անմիջականորեն դեֆոլտի հետ կապ չունեն»,- նշում է Այվազյանը, ու ընդգծում, որ մեր երկրում չի եղել օրինակ, որ որևէ մեկը լինի անվճարունակ:
«Այստեղ կա քաղաքական հայտարարություն, ես ցավում եմ, որ նման բան է եղել, քանի որ ցանկացած դեպքում, ցանկացած պետական պաշտոնյայի կողմից տեղի է ունենում դեֆոլտի մասին հայտարարություն, դա պարզապես կարող է որոշակի առումով վանել ապագա ներդրողներին»,- նշեց Այվազյանը: