Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա. Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով.VIDEO
«Человек и закон» ռուսական հաղորդման ժամանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին անդրադարձել է իր և կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:
«Ինձ արգելել էին մտնել թատրոն, բայց չէ որ ես այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էի: Դա մարդկային ֆաշիզմ է»,- պատմել է դերասանը` հավելելով, որ կնոջ հետ վեճի պատճառով մի քանի օր ստիպված է եղել գիշերել թատրոնում, ինչի հետևանքով բաց է թողել ինսուլինի հերթական ներարկումը, որն էլ հանգեցրել է դերասանի առողջական վիճակի վատթարացմանը:
Լրագրողի այն հարցին` Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով, դերասանը հրաժարվել է պատասխանել. «Դրա համար Ֆրեյդին է պետք դիմել»,- ժպիտով ասել է նա: