Հնարավոր է մյուս տարի գործը քննեն
«Դեռ նորություն չկա, մենք էլ ձեզ նման սպասում ենք, հնարավոր է մյուս տարի արդեն գործը քննեն »,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ կարևորն այն է, որ գործը ընդունել են, իսկ մնացածը ժամանակի խնդիր է: Նա մեկ անգամ ևս կարծիք հայտնեց, որ ՄԻԵԴ-ում իրենք կհասնեն հաջողության: «Այնտեղ մենք արդեն կհասնենք հաջողության, կարծում ենք այնտեղ արդարությունը կհաստատվի»,-ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արագացված քննությամբ վարույթ էր ընդունել 2013թ. նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գանգատն՝ ընդդեմ ՀՀ-ի:
Խոսելով Շանթի առողջական վիճակի մասին՝ պաշտպանը ասաց, որ իրեն լավ է զգում: