Հնարավո՞ր է թեստավորման 14-օրյա պահանջը վերանայվի. ԱՆ պաշտոնյայի պարզաբանումը
Այս պահի դրությամբ նման քննարկումներ չկան, չեն բացառվում նաև այլ սահմանափակումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք թեստավորման 14-օրյա պահանջը վերանայվի:
«Հանրավոր է թեստի պահանջի ժամանակահատվածը ևս քննարկվի. կարգավորումը վաղվանից է մտնելու ուժի մեջ, իրավիճակից ելնելով, կնախաձեռնենք քննարկումներ»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավոր է պահանջների խստացում, Ռոմելլա Աբովյանը պատասխանեց, որ այս պահին ուսումնասիրում են միջազգային փորձը. «Եվրամիության անդամ երկրներում, ՌԴ-ում կիրառվում են ավելի խիստ միջոցառումներ, այն է՝ առանց կանաչ անձնագրի Եվրամիության անդամ որոշ երկրներում չի թույլատրվում այցելել ժամանցի վայրեր, նման միջոցառում կա նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այս պահին քննարկում ենք այս տարբերակները, երբ կլինի հստակ որոշում, կտեղեկացնենք»,-ասաց ԱՆ պաշտոնյան: