«Հնարավոր հետևանքների մասին եզրակացությունները թողնում եմ ՀՀ իշխանություններին». Լևոն Շիրինյան
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքացի, հեղափոխությունից հետո, ականատես ես լինում նոր կյանքի հաստատման ճանապարհին, անսովոր երևույթների.աչքի ընկնողներից է ՀՀ թալանչիներից, որկրամոլներից ու հայրենադավերից ԳՈՂՈՒՆԸ վերադարձնելու պրակտիկան, որն արտահայտվում է ԳՐԱՎԻ դիմաց ազատ արձակումով: Թվում է ընտրված է արդյունավետ մեթոդ: Նյութական առումով, գուցե դա այդպես էլ է: Սակայն, իրականության մեջ այն խոցելի է.ա/ տվյալ սուբյեկտը, կամա-ակամա հայտնվում է տարած-հետ բերածի կարգավիճակում, ինչն անցանկալի կարգավիճակ է բոլոր պարագաներում՝ անձի արժանապատվության տեսանկյունից, բ/ խարխլվում է իրավունքի ԲԱՐՈՅԱԿԱՆ հիմքն ու ներուժը, որն առաջացնում է ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄԻ սպանիչ նախադեպ: Այդպիսով, խամրում է իրավական պետության կայացման հեռանկարը հանրապետությունում: Ոչնչացվում է սոցիալական արդարության հայոց
արքետիպային ընկալումը: Հնարավոր հետևանքների մասին եզրակացությունները թողնում եմ ՀՀ իշխանություններին»:
