«Հնի հոտ եմ առնում». Աբովյանի քաղաքապետի թեկնածուն՝ երեկվա միջադեպի մասին
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում, մեկնաբանելով երեկ Աբովյանում տեղի ունեցած միջադեպը, ասաց. «Հնի հոտ եմ առնում: Ով դա արել է, նպատակ ունեցել է: Հուսով եմ, Աբովյանցին այսօր կապացուցի, որ իր քաղաքական գիտակցությունն այնքան բարձր է, որ ճիշտ ընտրություն կանի»:
Թեկնածուն նշեց, որ դեռ որևէ խախտում չի նկատել. իրավիճակը հանգիստ է. «Դեռ հանգիստ է, տեսնում եք այրված, տրաքած բաներ չկան»,- նշեց Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ գիշերը հրկիզել են Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող ավտոմեքենան և տունը, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբերից մեկի պետն է:
