Հո՞ խայտառակչի չենք. գեներալը՝ իշխանափոխության ու Սեյրան Օհանյանի մասին
«Էլի բա՞ն է արել»,-այսօր Ազգային ժողովում արձագանքելով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հարցազրույցի շուրջ լրագրողների հարցերին՝ նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե պայքարը շարունակվելու է, և որ ֆորսմաժորային իրավիճակներ են հնարավոր երկրում: Սեյրան Սարոյանը, սակայն, այս ելույթից տեղյակ չէ՝ «Թողեք, ես իմ ցավով տապակվեմ էլի»:
Հարցին, թե հնարավոր է, որ իշխանափոխություն լինի, նա պատասխանեց. «Չի լինի, որովհետև մեր ժողովուրդը հեղափոխական չէ»: Այդ դեպքում ինչո՞ւ է գեներալի մարտական ընկերը նման հայտարարություն անում․ «Դե ասում է էլի:Ես իշխանության մեջ եմ այ մարդ, տենց բան ո՞ց կլինի, հո խայտառակչի չենք»,-նկատեց գեներալը: